Քաղաքական

10.10.2014 18:53


Նաիրա Զոհրաբյան. Իշխանություններն այլևս սպառել են իրենց

Նաիրա Զոհրաբյան.  Իշխանություններն այլևս սպառել են իրենց

–Իշխանություններն այլևս սպառել են իրենց,–այս պահին Ազատության հրապարակում ընթացող «եռյակի» հանրահավաքին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.

–Տևական ժամանակ է՝ իշխանությունը, տեսնելով երեք քաղաքական ուժերի և ժողովրդի հավաքական կամքը, մարտի է հանել հաճախորդների իր ողջ արսենալը, ովքեր իշխանության կրնկի տակ ճզմված լրատվամիջոցներով ամեն օր փորձում են հանրային իրականության մեջ կեղծ թեզ ձևավորել, թե երեք քաղաքական ուժերը ժողովրդին հուսախաբ են անելու։ Չկա՛ այդպիսի բան։ Այստեղ հարթակում կանգնած են արժանապատիվ քաղաքական ուժեր՝ իրենց արժանապատիվ առաջնորդներով, որոնցից յուրաքանչյուրի համար պատվի և արժանապատվության հարց է ձեր վստահությունը։

Այստեղ հարթակում կանգնած քաղաքական ուժերից որևէ մեկը ձեզ հուսախաբ չի անելու, և մենք էլ ուժեղ ենք լինելու և ուժեղ ենք միայն ձեզանով։

Ն. Զոհրաբյանն ավելացրել է, որ այն իշխանությունը, որի գնացքն արդեն գնացել է, և որը Հայաստանը վերածել է արտագաղթի, անարդարության, հուսալքության կենտրոնի, փորձում է «սահմանադրական չարեփոխումներ» ավանտյուրայի անվան տակ ևս 10 տարի երկարաձգել իր իշխանությունը։

–Թույլ չե՛նք տալու, թույլ չե՛նք տալու՝ ձե՛զ հետ միասին, որովհետև Հայաստանն արժանապատիվ քաղաքացիներինն է։ Եվ մենք՝ ձեր աջակցությամբ, ՀՀ–ն վերադարձնելու ենք արժանապատիվ քաղաքացիներին։ Միասին դեպի հաղթանա՛կ,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը