Լրահոս

10.10.2014 18:55


Արմեն Մարտիրոսյան. «Միայն իշխանափոխությունը կարող է մեզ այս իրավիճակից դուրս բերել»

Արմեն Մարտիրոսյան. «Միայն իշխանափոխությունը կարող է մեզ այս իրավիճակից դուրս բերել»

Այսօրվա «եռյակի» համապետական հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշել է, որ այս իշխանություններն ամբողջությամբ սնանկ են. նրանք «ձախողեցին ինչպես արտաքին քաղաքական խնդիրները, այնպես էլ ներքին քաղաքական խնդիրներում չկարողացան առաջ գնալ»։

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ իշխանությունները չեն ցանկացել միասնական լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, հետևաբար ոչիշխանական քաղաքական ուժերն ունեն «բոլոր բարոյական, իրավական, քաղաքական իրավունքները, որպեսզի հեռացնեն» իշխանություններին։
Արմեն Մարտիրոսյանը շեշտել է նաև, որ «երեք» տարբեր քաղաքական ուժեր այսօր միավորվել են մեկ նպատակի շուրջ. «Մենք միավորվել ենք երեք քաղաքական ուժերով՝ ունենալով տարբեր գաղափարական մոտեցումներ, ունենալով տարբեր մոտեցումներ, սակայն մեկ հարցում այդ ուժերը միասնական են. երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և միայն փոփոխությունները, իշխանափոխությունը կարող են մեզ այս իրավիճակից դուրս բերել», – նշել է Արմեն Մարտիրոսյանը՝ կոչ անելով միավորվել բոլորին և փոխել երկրում տարվող ներքին քաղաքականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը