Կանադան, ԱՄՆ–ը և Ճապոնիան զորավարժություններ կանցկացնեն Խաղաղ օվկիանոսում
Կանադայի խաղաղօվկիանոսյան նավերը կմասնակցեն ԱՄՆ ՌԾՈւ–ի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններին, որոնք տեղի կունենան Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ հոկտեմբերի 20-31-ը։ Այս մասին հաղորդել է երկրի Պաշտպանության նախարարությունը։ «Զորավարժություններում կընդգրկվեն 500 զինծառայող, «Calgary» և «Winnipeg» ֆրեգատներ, «Brandon» և «Yellowknife» պահականավերը, ինչպես նաև երկու «CH-124 Sea King» ինքնաթիռ», – նշել են գերատեսչությունում։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ՌԾՈւ մարտունակության մակարդակը և ամրապնդել երեք երկրների ռազմածովային խմբերի համագործակցությունը։
Կանադան, ԱՄՆ–ը և Ճապոնիան զորավարժություններ կանցկացնեն Խաղաղ օվկիանոսում
Կանադայի խաղաղօվկիանոսյան նավերը կմասնակցեն ԱՄՆ ՌԾՈւ–ի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններին, որոնք տեղի կունենան Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ հոկտեմբերի 20-31-ը։ Այս մասին հաղորդել է երկրի Պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժություններում կընդգրկվեն 500 զինծառայող, «Calgary» և «Winnipeg» ֆրեգատներ, «Brandon» և «Yellowknife» պահականավերը, ինչպես նաև երկու «CH-124 Sea King» ինքնաթիռ», – նշել են գերատեսչությունում։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ՌԾՈւ մարտունակության մակարդակը և ամրապնդել երեք երկրների ռազմածովային խմբերի համագործակցությունը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։