Լրահոս

10.10.2014 16:45


Գրականության Նոբելյան մրցանակակիրն այդ մասին իմանալով՝ շոկի մեջ է ընկել

Գրականության Նոբելյան մրցանակակիրն այդ մասին իմանալով՝ շոկի մեջ է ընկել

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն, որի մասին վերջինը տեղեկացել է ռեստորանում կնոջ հետ ընթրելիս։ Սկզբում գրողը շոկ է ապրել, ապա՝ ծիծաղել, իսկ կինն ուրախությունից արտասվել է։

Մոդիանոյի գրքերի մեծ մասը հիմնված է իրական փաստերի վրա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ֆրանսիական պատմությունից։

Դափնեկիրն իր պարգևը կստանա դեկտեմբերին 10–ին Ստոկհոլմում կայանալիք պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

Բուքմեյքերները կանխատեսում էին ճապոնացի գրող Խարուկի Մուրակամիի հաղթանակը։

Հիշեցնենք՝ 2013 թվականին Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում տրվել է կանադացի գրող Էլիս Մանրոյին։

Այս խորագրի վերջին նյութերը