Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Շվեդական ակադեմիան տարածել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 2014-ի դափնեկիրների անունները. նրանք են հնդիկ Քայլաշ Սաթյարթհին և պակիստանցի Մալալա Յուսուֆզային։
Յուսուֆզային իր բլոգում բազմիցս քննադատել է «Թալիբան» շարժմանը և կողմ արտահայտվել կանանց՝ կրթություն ստանալու իրավունքին։ Սաթյարթհին հիմնել է «Bachpan Bachao Andolan» կազմակերպությունը, որն իր գործունեության գրեթե 15 տարվա ընթացքում տարբեր տեսակի ստրկություններից ազատել է ավելի քան 80.000 երեխայի, որոնց օգնել է վերականգնվել և կրթություն ստանալ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարգևատրման արարողությունը կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896), Ստոկհոլմում։
Հիշեցնենք, որ 2013թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին էր արժանացել ՔԶԱԿ-ը՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը։