Մեկնարկում է «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը:
Հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկում է «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է բարձրացնել բնական աղետներին ենթակա բնակավայրերում երեխաների և համայնքների դիմակայունությունը և դարձնել նրանց պակաս խոցելի: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի այն մարզերում և համայնքներում, որտեղ բնական վտանգների և բնական աղետների հավանականությունը խիստ բարձր է: Որպես առաջնահերթ թիրախ ընտրվելու են համայնքի անդամներն ու տեղական հաստատությունները, ինչպես նաև հատուկ շեշտ է դրվելու երեխաների, կանանց և երիտասարդների վրա: