Լրահոս

10.10.2014 16:18


Ուկրաինայի կառավարությունը կհրաժարվի սոցիալապես կարևոր ապրանքների գների կարգավորումից

Ուկրաինայի կառավարությունը կհրաժարվի սոցիալապես կարևոր ապրանքների գների կարգավորումից

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է հրաժարվել սոցիալապես կարևոր ապրանքների գների կարգավորումից և հանել բոլոր սահմանափակումները դրանց մեծածախ և մանրածախ արժեքից։
Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ապոստրոֆը», որի ձեռքում է հայտնվել բարեփոխումների փաթեթը՝ պատրաստված Տնտեսական զարգացման և առևտրի նախարարության կողմից։
Այսպիսով, պետությունը մտադիր է հրաժարվել գնագոյացության ազդեցությունից մի շարք սննդամթերքների համար, ինչով զբաղվում էր 2000 թվականից։ Սահմանափակումները կարող են հանվել ալյուրի, հացի, մակարոնեղենի, շաքարավազի, մսի, կաթի, կաթնամթերքի և մի շարք այլ մթերքների մեծածախ արժեքից։
«Ապոստրոֆը» նշում է, որ ուկրաինական կառավարությունը պատրաստվում է կարգավորել միայն թարմ կաթի, ցորենի և գարու հացի գները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը