Լրահոս

10.10.2014 15:25


Տիգրան Ուրիխանյան. «Չեն թողնում, որպեսզի առհասարակ մուտք գործեն Ազատության հրապարակ»

Տիգրան Ուրիխանյան. «Չեն թողնում, որպեսզի առհասարակ մուտք գործեն Ազատության հրապարակ»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «7օր»–ին հայտնել է, որ հենց հիմա Ազատության հրապարակում արգելապատնեշներ պետք է տեղադրվեն, սակայն ոստիկաններն արգելում են դրանք տեղադրել։ Ազատության հրապարակում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որն էլ գլխավորում է կազմակերպչական աշխատանքները. «Այսինքն, կազմակերպչական աշխատանքներ են տանում։ Պատնեշները պետք է դրվեն. չեն թողնում, որպեսզի առհասարակ մուտք գործեն Ազատության հրապարակ», – նշել է պատգամավորը։

Հարցին՝ ինչպես են պատճառաբանում դա, Ուրիխանյանը «7օր»–ին հայտնել է. «Տարբեր՝ արգելված է, չի թույլատրվում, հնարավոր չէ, հրահանգ կա...»։

Ուրիխանյանը հայտնել է նաև, որ մի քանի տեղ դադարեցվել է երթուղիների տեղաշարժը, օրինակ՝ Բյուրեղավան-Երևանը։

ԲՀԿ–ական պատգամավորը ևս մեկ հեռախոսահամար է տրամադրել՝ 011 51 33 06, որ անհրաժեշտության դեպքում մինչև հանրահավաքի սկիզբը քաղաքացիները կարողանան կապվել իրենց հետ. «Բայց խնդրում ենք քաղաքացիներին անպայման տրամադրել տեղեկատվություն. անանուն զանգերը ոչնչով մեզ չեն օգնում, կամ անմիջապես նշել միջադեպի վայրը և այլ տեղեկություններ, որոնց շնորհիվ կկարողանան արագ արձագանքել», – կոչ է արել պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը