Ռուբեն Եգանյան. «Աշխատանքային միգրանտների հետ գալու հավանականությունը հիմնականում փոքր է»
Այսօրվա ասուլիսին ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշել է, որ երկրում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային. «Պատճառն այն է, որ վերարտադրողական տարիք է մուտք գործում 1990-ականների սերունդը, որի թվաքանակը քիչ է, քան նախորդներինը: Ինչ վերաբերում է մահերին, այն ևս, ոչ շատ բարձր տեմպերով, բայց շարունակաբար աճելու միտում ունի, որը շարունակվելու է առաջիկա տարիներին: Սա էլ պայմանավորված է նրանով, որ մեր բնակչության շրջանում ծերերի թիվը գնալով աճում է», – պարզաբանել է բանախոսը։
Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվին ժողովրդագիրը վերապահումով է մոտենում՝ մեկնաբանելով դա որոշակի շեղմամբ իրականության և պաշտոնական թվերի միջև. «Ամուսնությունները երբեմն ավելի ուշ են պաշտոնապես գրանցվում, երբեմն էլ տեղի են ունենում ոչ իրական ամուսնալուծություններ: Շատ հաճախ ամուսնալուծությունն այդպես էլ չի գրանցվում՝ տղամարդու բացակայության կամ տնտեսական հարցերից ելնելով»։ Անդրադառնալով միգրացիայի խնդրին՝ Եգանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին մեկնողների ու վերադարձողների բացասական հաշվեկշիռը կազմում է 30 հազար մարդ, միգրանտներն էլ բաժանվում են երկու խմբի՝ ովքեր հեռանում են անվերադարձ, և ժամանակավոր աշխատանքի գնացողներ.
«Բայց նրանց հետ գալու հավանականությունը հիմնականում փոքր է», – եզրահանգել է բանախոսը։
Ռուբեն Եգանյան. «Աշխատանքային միգրանտների հետ գալու հավանականությունը հիմնականում փոքր է»
Այսօրվա ասուլիսին ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշել է, որ երկրում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային. «Պատճառն այն է, որ վերարտադրողական տարիք է մուտք գործում 1990-ականների սերունդը, որի թվաքանակը քիչ է, քան նախորդներինը: Ինչ վերաբերում է մահերին, այն ևս, ոչ շատ բարձր տեմպերով, բայց շարունակաբար աճելու միտում ունի, որը շարունակվելու է առաջիկա տարիներին: Սա էլ պայմանավորված է նրանով, որ մեր բնակչության շրջանում ծերերի թիվը գնալով աճում է», – պարզաբանել է բանախոսը։
Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվին ժողովրդագիրը վերապահումով է մոտենում՝ մեկնաբանելով դա որոշակի շեղմամբ իրականության և պաշտոնական թվերի միջև. «Ամուսնությունները երբեմն ավելի ուշ են պաշտոնապես գրանցվում, երբեմն էլ տեղի են ունենում ոչ իրական ամուսնալուծություններ: Շատ հաճախ ամուսնալուծությունն այդպես էլ չի գրանցվում՝ տղամարդու բացակայության կամ տնտեսական հարցերից ելնելով»։
Անդրադառնալով միգրացիայի խնդրին՝ Եգանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին մեկնողների ու վերադարձողների բացասական հաշվեկշիռը կազմում է 30 հազար մարդ, միգրանտներն էլ բաժանվում են երկու խմբի՝ ովքեր հեռանում են անվերադարձ, և ժամանակավոր աշխատանքի գնացողներ.
«Բայց նրանց հետ գալու հավանականությունը հիմնականում փոքր է», – եզրահանգել է բանախոսը։