«Ովքեր փոփոխություն են ուզում, պետք է այսօր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ լինեն»
Այսօր հոկտեմբերի 10-ն է՝ մեր հայրենակիցներից շատ ու շատերի համար ճակատագրական օր։ Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ոչիշխանական ուժերը, մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական ամբիցիաները, միջկուսակցական և միջանձնային տարաձայնությունները՝ համախմբվել և ուզում են մեր հայրենակիցների վիճակը թեթևացնել, Հայաստանը դուրս բերել սոցիալական անելանելի թվացող ծանր վիճակից։
Եվ այսօր է, որ ցանկացած մարդ, ով ունի խնդիր, ով ունի հարցեր (իսկ նրանց թիվը ահռելի մեծ է), պետք է Ազատության հրապարակում լսի բոլոր խնդիրների լուծման տարբերակներն ու հարցերի պատասխանները։
Հանրահավաքից մի քանի օր առաջ որոշ լրատվականներ լուրեր էին տարածում, թե հնարավոր է, որ «եռյակի» լիդերները չմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, սակայն երեկ իշխանական թևը սպասարկող բոլոր լրատվականների հույսերը հօդս ցնդեցին, երբ «եռյակը» կազմող բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ կւսակցությունների առաջնորդերը՝ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր լինելու են Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին։
Հ․Գ․ Միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի և ժողովրդի աջակցությամբ է հնարավոր երկիրը դուրս բերել քաոսից։

Իրական Հայաստանի ֆեյսբուքյան էջից