Լրահոս

10.10.2014 13:45


Պուտինը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակի 70-ամյակին

Պուտինը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակի 70-ամյակին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը տոնելու կապակցությամբ։
«Օգտվելով առիթից՝ հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ հրավիրել Մոսկվա 2015 թվականի մայիսին՝ մասնակցելու հաղթանակի հանդիսավոր տոնակատարությանը»,–հայտարարել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը