Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հոգեկան առողջության միջազգային օրն է: Այսօրվա ասուլիսին հոգեթերապևտ Հարություն Մինասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում երբեք հոգեկան հիվանդների նկատմամբ բռնություններ, ճնշումներ չեն իրականացվել, ինչը եղել է Եվրոպայում հավատաքննության տարիներին։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում ամեն ինչ արվում է հոգեկան հիվանդների վիճակը թեթևացնելու համար:
Հոգեթերապևտը նաև նշեց, որ Հայաստանում շատանում են նևրոզները, սակայն դրանք հասարակության համար այնքան վտանգավոր չեն, որքան փսիխոզները:
«Ցանկացած դրսևորում նկատելու դեպքում հարկավոր է դիմել հոգեբույժի։ Վստա՛հ եղեք, որ հոգեբույժը ձեզ ոչինչ չի անի. պետք է վերջապես վերացնել խարանը: Հենց այդ խարանի պատճառով է, որ մարդիկ հոգեբույժներին դիմելու փոխարեն դիմում են թուղթուգիր անողներին, էքստրասենսներին, լավագույն դեպքում էլ՝ հոգեբաններին»,–ասել է բանախոսը։
Հայաստանում շատանում են նևրոզները

7or.am