ԱՄՆ–ը ցանկանում է օգտագործել թուրքական ռազմաօդային բազան Ինջիրլիկում ԻՊ դեմ պայքարում
Թուրքիայի կողմից լավագույն օգնությունն ամերիկյան զինված ուժերին կլիներ մուտքի թույլտվությունն Ինջիրլիկի ռազմաօդային բազա «Իսլամական պետության» դեմ գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև աջակցություն, այսպես կոչված, «չափավոր սիրիական (ընդդիմադիր) ուժերի» պատրաստության գործում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Կոլումբիա այցի ժամանակ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ ներկայացուցիչները կբարձրացնեն այդ հարցը թուրքական կողմի հետ բանակցություններում այս շաբաթ։
«Անկարան ռազմական ներուժ ունի, որն օգտակար կլինի ԻՊ դեմ պայքարում», – հաղորդել է Հեյգելը։
ԱՄՆ–ը ցանկանում է օգտագործել թուրքական ռազմաօդային բազան Ինջիրլիկում ԻՊ դեմ պայքարում
Թուրքիայի կողմից լավագույն օգնությունն ամերիկյան զինված ուժերին կլիներ մուտքի թույլտվությունն Ինջիրլիկի ռազմաօդային բազա «Իսլամական պետության» դեմ գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև աջակցություն, այսպես կոչված, «չափավոր սիրիական (ընդդիմադիր) ուժերի» պատրաստության գործում։
Այս մասին նախօրեին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Կոլումբիա այցի ժամանակ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ ներկայացուցիչները կբարձրացնեն այդ հարցը թուրքական կողմի հետ բանակցություններում այս շաբաթ։
«Անկարան ռազմական ներուժ ունի, որն օգտակար կլինի ԻՊ դեմ պայքարում», – հաղորդել է Հեյգելը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։