Հայաստանում փոփոխությունների մեկնարկն այլևս տրված է
Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարությունը վկայում է մի բան՝ Հայաստանում փոփոխությունների մեկնարկն այլևս տրված է: Երեկվա հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանն ի չիք դարձրեց իշխանական քարոզչամեքենայի բոլոր հնարքները, որ «եռյակի» լիդերները կարող է՝ չմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, վերջին պահին կարող է՝ որոշումները փոխեն, հետ կանգնեն իրենց քայլերից և այլն: ԲՀԿ նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, եթե լինի հանրային պահանջ, վերջնականորեն խառնեց իշխանությունների բոլոր խաղաքարտերը: Այսօր տարօրինակ լռություն է տիրում իշխանական ճամբարում. չկան այն ստանդարտ գործիչները, որոնք միշտ նման պահերին ինչ-որ կերպ մեկնաբանություններ էին անում ստատուսների կամ պլանավորված հարցազրույցների տեսքով: Իսկ այս տարօրինակ լռությունը վկայում է, որ նրանք ուղղակի պատրաստ չէին երեկվա հայտարարությանը և հիմա կամ լուռ ցայտնոտի մեջ են կամ էլ տենդագին ձևով նոր հնարքներ ու սցենարներ են մտածում, թե ինչպես ծածկեն իրենց ձախողումը: Մի բան հստակ է՝ որքան էլ իշխանական քարոզչամեքենան տարբեր հնարքներ ու սցենարներ մատուցի հանրությանը, դրանք միշտ էլ հօդս են ցնդում համապատասխան քայլերից կամ հայտարրարություններից հետ: Եվ դա հերթական անգամ պարզ երևաց Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո: Այն, որ Հայաստանում նոր փոփոխությունների մեկնարկ է տրված հենց «եռյակի» կողմից, այլևս որևէ կասկած չի հարոցում: Հասարակության մոտ նոր հավատ ու հույս է առաջացել փոփոխությունների, մարդիկ՝ ի դեմս «եռյակի» տեսնում են մի ուժի, որը պատրաստ է գնալ լուրջ քայլերի երկրում ստեղծված իրավիճակը որևէ կերպ փոխելու և քաղաքացու հոգսը թեթևացնելու համար: ԲՀԿ նապագահը երեկվա հայտարարությամբ հերթական անգամ փաստեց դա, «եռյակն» ամեն ինչ անելու է երկրում իրավիճակ փոփոխելու համար, և որ այս իշխանություններն այլևս սպառել են իրենց բոլոր ռեսուրսները: Իսկ իշխանական դաշտի տարօրինակ լռությունը և սպասողական դիրքը վկայում են, որ հասարակությանն ապակողմնորոշելու բոլոր փորձերն ու քայլերը կրկին ձախողված են ամբողջությամբ:
Հայաստանում փոփոխությունների մեկնարկն այլևս տրված է
Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարությունը վկայում է մի բան՝ Հայաստանում փոփոխությունների մեկնարկն այլևս տրված է: Երեկվա հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանն ի չիք դարձրեց իշխանական քարոզչամեքենայի բոլոր հնարքները, որ «եռյակի» լիդերները կարող է՝ չմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, վերջին պահին կարող է՝ որոշումները փոխեն, հետ կանգնեն իրենց քայլերից և այլն:
ԲՀԿ նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, եթե լինի հանրային պահանջ, վերջնականորեն խառնեց իշխանությունների բոլոր խաղաքարտերը: Այսօր տարօրինակ լռություն է տիրում իշխանական ճամբարում. չկան այն ստանդարտ գործիչները, որոնք միշտ նման պահերին ինչ-որ կերպ մեկնաբանություններ էին անում ստատուսների կամ պլանավորված հարցազրույցների տեսքով: Իսկ այս տարօրինակ լռությունը վկայում է, որ նրանք ուղղակի պատրաստ չէին երեկվա հայտարարությանը և հիմա կամ լուռ ցայտնոտի մեջ են կամ էլ տենդագին ձևով նոր հնարքներ ու սցենարներ են մտածում, թե ինչպես ծածկեն իրենց ձախողումը:
Մի բան հստակ է՝ որքան էլ իշխանական քարոզչամեքենան տարբեր հնարքներ ու սցենարներ մատուցի հանրությանը, դրանք միշտ էլ հօդս են ցնդում համապատասխան քայլերից կամ հայտարրարություններից հետ: Եվ դա հերթական անգամ պարզ երևաց Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո:
Այն, որ Հայաստանում նոր փոփոխությունների մեկնարկ է տրված հենց «եռյակի» կողմից, այլևս որևէ կասկած չի հարոցում: Հասարակության մոտ նոր հավատ ու հույս է առաջացել փոփոխությունների, մարդիկ՝ ի դեմս «եռյակի» տեսնում են մի ուժի, որը պատրաստ է գնալ լուրջ քայլերի երկրում ստեղծված իրավիճակը որևէ կերպ փոխելու և քաղաքացու հոգսը թեթևացնելու համար:
ԲՀԿ նապագահը երեկվա հայտարարությամբ հերթական անգամ փաստեց դա, «եռյակն» ամեն ինչ անելու է երկրում իրավիճակ փոփոխելու համար, և որ այս իշխանություններն այլևս սպառել են իրենց բոլոր ռեսուրսները: Իսկ իշխանական դաշտի տարօրինակ լռությունը և սպասողական դիրքը վկայում են, որ հասարակությանն ապակողմնորոշելու բոլոր փորձերն ու քայլերը կրկին ձախողված են ամբողջությամբ:
Արտակ Գրիգորյան