Կարծիք

10.10.2014 11:57


Մերի Մովսիսյան. «Իշխանափոխության գործընթացի մեկնարկը տրված է»

Մերի Մովսիսյան. «Իշխանափոխության գործընթացի մեկնարկը տրված է»

Երեկ «եռյակի» անունից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, 12+1 կետերի գնահատականն է տրվելու, և դրվելու է ամբողջական իշխանափոխության հարցը։
Իշխանափոխությունը՝ որպես քաղաքական գործընթաց, լինում է կա՛մ վերևից, կա՛մ ներքևից։ Մեր դեպքում ամբողջական իշխանափոխության պահանջարկ կա թե՛ վերևից, թե՛ ներքևից։
Դա նշանակում է, որ Հայաստանի ժողովրդի առնվազն 80%–ը միասնական մոտեցում ունի երկրի քաղաքական կյանքի տեսլականի հանդեպ։
Երեք ոչիշխանական քաղաքական ուժերը միասնական քաղաքական օրակարգ և ճանապարհային քարտեզ են մշակել։ Դա նշանակում է, որ գոյություն ունի հստակություն նպատակի ու դրան հասնելու միջոցների հարցում։ Այս առումով իշխանական տիրույթի ցանկացած մեկնաբանություն «եռյակի» հասցեին անհիմն է և ծիծաղելի, ինչպես միշտ է լինում նրանց դեպքում։
Իշխանությունը պետք է հասկանա, որ նրա, ինչպես նաև պետության համար համար լավագույն տարբերակը կլինի թավշյա իշխանափոխության սցենարը։ Դրանից հրաժարվելը պարզապես կդիտարկվի որպես քաղաքական անմտություն։
Ինչ վերաբերում է «եռյակին», ապա այն պետք է առաջնորդված շարունակի իր ծավալած գործունեությունն ամբողջական իշխանափոխության հասնելու ճանապարհին՝ ուղղված երկրում լեգիտիմ իշխանություն ձևավորելուն ժողովրդավարական այնպիսի ինստիտուտի միջոցով, ինչպիսին ընտրություններն են։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը