Քուվեյթն իր տարածքը կտրամադրի Կանադային ԻՊ դեմ գործողություններին մասնակցելու համար
Քուվեյթի իշխանությունները համաձայնել են իրենց տարածքում տեղակայել կանադական ռազմական խմբավորումը, որը մասնակցելու է «Իսլամական պետության» դեմ միջազգային գործողությանն Իրաքում և Սիրիայում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ռոբերտ Դուգլաս Նիկոլսոնը։ «Ուրախ եմ հայտնել, որ այսօր մեր կառավարությունը Քուվեյթից նրա ենթակառուցվածքների օբյեկտների օգտագործման թույլտվություն է ստացել, – ասել է նա։– Ներկա պահին մենք շարունակում ենք մեր ռազմական առաքելության պատրաստությունները»։
Նիկոլսոնը չի հստակեցրել՝ երբ կանադական օդուժը կսկսի ռազմական թռիչքները դեպի ԻՊ դիրքեր Իրաքում։ Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Քուվեյթի ավիաբազա է ժամանել կանադական զինծառայողների խումբը, որը պատրաստվում է հանդիպման հիմնական կազմի հետ։
Քուվեյթն իր տարածքը կտրամադրի Կանադային ԻՊ դեմ գործողություններին մասնակցելու համար
Քուվեյթի իշխանությունները համաձայնել են իրենց տարածքում տեղակայել կանադական ռազմական խմբավորումը, որը մասնակցելու է «Իսլամական պետության» դեմ միջազգային գործողությանն Իրաքում և Սիրիայում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ռոբերտ Դուգլաս Նիկոլսոնը։
«Ուրախ եմ հայտնել, որ այսօր մեր կառավարությունը Քուվեյթից նրա ենթակառուցվածքների օբյեկտների օգտագործման թույլտվություն է ստացել, – ասել է նա։– Ներկա պահին մենք շարունակում ենք մեր ռազմական առաքելության պատրաստությունները»։
Նիկոլսոնը չի հստակեցրել՝ երբ կանադական օդուժը կսկսի ռազմական թռիչքները դեպի ԻՊ դիրքեր Իրաքում։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Քուվեյթի ավիաբազա է ժամանել կանադական զինծառայողների խումբը, որը պատրաստվում է հանդիպման հիմնական կազմի հետ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։