Լրահոս

10.10.2014 09:05


Օգնության են հասել փրկարարները

Օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 04.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. շտապօգնության աշխատակիցները վատառողջ բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը