Լրահոս

09.10.2014 17:57


Հնդկաստանի կառավարությունը մտադիր է մաքրել Գանգեսը երեք տարում

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է մաքրել Գանգեսը երեք տարում

Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար Ումա Բրախթին հայտարարել է հնդկական գլխավոր Գանգես գետը երեք տարում մաքրելու մտադրության մասին. տեսահսկման խցիկներ կտեղադրվեն տեղի գործարաններում և ֆաբրիկաներում, որոնց օգնությամբ իշխանությունները կվերահսկեն թափոնների արտանետումը գետ։ Այս մասին հհաղորդել է «The Times of India» թերթի էլեկտրոնային տարբերակը։
Նարենդր Մոդի վարչապետի կառավարությունն ընթացիկ տարվա օգոստոսին հայտարարել էր «Գանգեսի վերածննդի» մասին։
Մոդիի վարչությունը Գանգեսը մաքրելու համար պետական բյուջեից 334 հազար դոլար է հատկացրել, որն, իհարկե, բավարար չէ նման զանգվածային ծրագիր իրականացնելու համար։ Կառավարությունը խոշոր գործարարների և շարքային քաղաքացիների կամավոր օգնության հետ է հույսը կապում, որոնք անտարբեր չեն Հնդկաստանի էկոլոգիական վիճակով և Գանգեսի փրկությամբ արդյունաբերական թափոններից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը