Լրահոս

09.10.2014 16:49


Կիևում չեն դիտարկում Ուկրաինայի ելքն ԱՊՀ–ից

Կիևում չեն դիտարկում Ուկրաինայի ելքն ԱՊՀ–ից

Ուկրաինայի՝ ԱՊՀ–ից դուրս գալու հարցը, ինչի մասին դեռևս մարտին հայտարարել էին ուկրաինական իշխանությունները, այժմ Կիևում ընդհանրապես չի բարձրացվում։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայում մշտական պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Գրինևեցկին։
Ուկրաինայի ԱԳՆ–ն իր հերթին հայտնել է, որ տեղյակ չէ՝ կգնա՞ արդյոք նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը