Քաղաքական

09.10.2014 15:50


Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու (տեսանյութ)

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև ներքաղաքական մի քանի հարցի։

Նա հայտնել է, որ հոկտեմբերի 10–ին՝ 18։00–ին, Ազատության հրապարակում մասնակցելու է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին։

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին հարցին, Գ. Ծառուկյանը պատասխանել է.

–Իմ մտքում կա նոր նախագահի 4–5 թեկնածու, որոնք արժանապատիվ մարդիկ են. նրանք կարող են զարգացման ուղղու վրա դնել երկիրը և խնդիրները կարգավորել։ Եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը նրանցից որևիցե մեկի թեկնածությունը կառաջադրեն, ուրեմն ես պատրաստ եմ նրան պաշտպանել և նրա կողքին կանգնել։ Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ ի՛մ կարիքը կա, այդ ծանր, դժվար պահին ի՛մ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն ասում եմ, որ ես դրա՛ն էլ եմ պատրաստ։ Ու անմիջապես կարող եմ ասել՝ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրների լուծումներ կունենանք, պետությունը կդրվի ճիշտ ուղու, ճիշտ հիմքերի վրա,–ասել է Գ. Ծառուկյանը՝ հավելելով, որ դրանք ոչ թե զուտ խոսքեր են, այլ բոլոր ոլորտի մարդիկ այդ փոփոխությունները կզգան իրենց առօրյայում, ապրելակերպում և իրենց գործունեության մեջ.

–Եվ կարող եմ մի բան էլ ասել՝ այդ ժամանակ չի՛ լինի միանձնյա կամ մի՛ կուսակցության որոշում. բոլոր կուսակցություններում էլ կան շատ խելացի, բանիմաց մարդիկ, ինչը մեր ազգի հարստությունն է։ Կան անհատներ՝ ոչ կուսակցական պատկանելությամբ, որ նույնպես խելացի, բանիմաց մարդիկ են։ Պետք է համախմբվել, քննարկել և կարողանալ ճիշտ որոշում կայացնել։ Հիմնական խնդիրը սա՛ է։ Աշխարհում չկա մի խնդիր, որ լուծում չունենա։ Միայն թե մարդիկ պետք է բարի լինեն՝ քննարկելու, լսելու, տվյալ իրավիճակը պատկերացնելու,– թեման ամփոփել է Ծառուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը