Լրահոս

09.10.2014 14:26


ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Դաշինքը կշարունակի պաշտպանել Թուրքիային «Իսլամական պետության» սպառնալիքից»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Դաշինքը կշարունակի պաշտպանել Թուրքիային «Իսլամական պետության» սպառնալիքից»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու հարցը։ Այս մասին նա հինգշաբթի հաղորդել է թուրք նախարարի հետ բանակցություններից հետո՝ նշելով, որ նման գոտիների ստեղծումը «բարդ աշխատանք է, և ժամանակ է պահանջում»։
«ՆԱՏՕ–ն առաջին հերթին զբաղվում է կոլեկտիվ անվտանգության ապահովմամբ։ Դաշինքը կշարունակի պաշտպանել Թուրքիան և նրա սահմանները «Իսլամական պետությունից» եկող սպառնալիքից»։

Ստոլտենբերգը նշել է նաև, որ բուֆերային գոտու ստեղծում պետք է մշակել՝ հաշվի առնելով նաև այն, թե որ երկրները կարող են դրան աջակից լինել։ Նա նաև հավելել է, որ այդ թեման ՆԱՏՕ–ի ներսում չի քննարկվում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը