Լրահոս

09.10.2014 13:27


Հայաստանի Մ-19 հավաքականը մարզվեց Սերբիայում

Հայաստանի Մ-19 հավաքականը մարզվեց Սերբիայում
Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները:

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը՝ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, մեկնել է Սերբիա: Մեր թիմը հագրվանել է Նովի Սադ քաղաքի Park Hotel հյուրանոցում: Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց մարզում, որին մասնակցեցին բոլոր հրավիրված ֆուտբոլիստները: Այսօր՝ ժամը 14:00-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը