Հոկտեմբերի 10-ին սկիզբ է դրվելու մի հզոր շարժման, և մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ակտիվ մասնակի՞ց է, դիտո՞րդ, թե՞ կատաղի քննադատ (վերջինս, որպես կանոն՝ վճարովի հիմունքներով):
Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որը տոտալիտար ԽՍՀՄ-ի պայմաններում պայքարի է ելել, մի բռունցք դարձել ու հաղթել: Կարելի է այդ հզոր կայսրության կործանման այլ պատճառներ էլ բերել, բայց դրանից մեր հաղթանակը չի խամրի, քանզի այն դիմավորեցինք փողոցում, ազգովի, ու այդ զգացումը կմնա մեզ հետ ողջ կյանքի ընթացքում: Պատահական չէ, որ այս տարիների ժողովրդական շարժումները, կամա թե ակամա, մեր հաղթանակի հետ ենք համեմատում: Մինչդեռ իշխանության քարոզչության զենքը դարձել է այն, թե չի կարելի ոչ մի շարժում 88-ի հետ համեմատել, քանի որ այն ժամանակ միանգամայն այլ իրավիճակ էր: Բայց դրան էլ մենք հակադարձելու բան ունենք: Նախորդ անգամներում այս օրերի պայքարող ուժերը փորձել են հաղթել՝ չի ստացվել: Հիմա երեքը միասին են, և ոչ միայն երեքը, ու այս ձևաչափով այս իրավիճակը միանգամայն նոր է, ինչո՞ւ պետք է նախորդ պարտության հետ համեմատենք ու շանս չտանք այսօրվա լիդերներին: Եթե ժամանակին ասում էինք՝ հարկավոր է համախմբվել, հիմա չե՞նք ուզում տեր լինել մեր իսկ տեսակետին: Թե՞ մեր նպատակն ընդամենը քննադատելն ու «բայղուշություն» անելն է. «էս աշխարհը էսպես եկել է ու էսպես գնալու է. ոչինչ էլ չի փոխվի»: Աշխարհը եթե չփոխվեր, մենք հիմա քարանձավում կապրեինք: Ուղղակի այն ժամանակ մեկը տոհմի ավագանու գլուխն էր ջարդում, մյուսն ասում՝ նրան հաղթել չի լինի, մեկն էլ, թե՝ ավագանի ունենք՝ աշխարհը չունի: Անմեղության կանխավարկածը դրոշ ենք դարձրել, բայց տեսեք՝ ինչ հեշտությամբ ենք այն ոտնահարում հասարակական հարաբերություններում: Այո՛, աշխարհը լիքն է սրիկաներով, խաբեբաներով, ու դրանից կարող ես եզրակացնել, որ եթե մարդը չի արժանացել քո վստահությանը, մի՛ հավատա նրան: Մինչդեռ կա նաև այլ մոտեցում՝ մեր շուրջ կատարվող այս արարչագործության հեղինակը մարդն է՝ Աստծո օրհնությամբ, ու որքան էլ սրիկաներն ու թալանչիները շատ լինեն, եթե աշխարհը հետևողականորեն զարգանում է, կնշանակի՝ լավի որակը գերազանցում է վատի քանակին: Խիստ հաշվենկատներն ասում են, թե՝ պատրաստ եղեք անգամ ձեր հարազատների կողմից ձեր հանդեպ դավաճանության ու սրիկայության, չեք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում՝ եղբայրն է եղբորը խաբում: Իսկ ես չեմ ուզում պատրաստ լինել հարազատի դավաճանությանն ու կորստին, ու եթե դա տեղի ունենա, ուրեմն պիտի ցավ ապրեմ, տանջվեմ դրա համար: Այդ ի՞նչ արժեքներով ու բարոյականությամբ եմ ապրում, եթե ամեն օր ինձ նախապատրաստում եմ հարազատ մարդկանց կորստին, որպեսզի այն թեթև տանեմ, երբ առանց որոնց կյանքս անիմաստ եմ համարում: Այդ դեպքում ինչի՞ համար եմ ապրում և ո՞ւմ համար: Մեր ծնողների հավաքական ընկալմամբ՝ երկիրը մայր հայրենիք ենք կոչում, բայց թույլ ենք տալիս, որ ապաշնորհ իշխանավորները կամ «ամենագետ» քաղաքագետները մեզ համոզեն, որ թեպետ հիվանդ է երկիրը, բայց ոչինչ փոխել չենք կարող. ավելի լավ է՝ հաշտվենք կորստի հետ, ու մի կողմ քաշվեք: Մինչդեռ, երբ մեր ծնողը հիվանդ է լինում, ամենահեղինակավոր բժիշկն անգամ ասի, թե փրկելու շանս չկա, միևնույն է՝ ամենաթանկ դեղն էլ կառնենք, պետք լինի՝ տուն-տեղ կծախենք, միայն թե կյանքը մի փոքր երկարացնենք. գուցե այդ ընթացքում հրաշք կատարվի՝ մի բուժում գտնվի: Ու անկախ նրանից՝ կհաջողվի՞ մեզ, թե՞ ոչ, դա անում ենք նաև մեզ համար՝ ինչպիսի՞ մարդ ենք մնում դրանից հետո: Թեպետ կյանքիս 2/3-ն ապրում եմ Երևանում, բայց մնում եմ էությամբ լոռեցի ու հպարտ եմ դրա համար: Ասում են՝ լոռեցիները միամիտ են, ինչին վերաբերվում եմ մեղմ ժպիտով: Հոկտեմեբերի 10-ին լինելու եմ Ազատության հրապարակում, ու եթե պետք լինի մնալ շուրջօրյա ռեժիմով, ապա պատրաստ եմ դրան, և շատ կուզենամ իմ պես միամիտներ այդ հրապարակում շատ տեսնել, ում համախմբել է հաղթանակի հանդեպ հավատը՝ անկախ ծննդավայրից, քանզի այս պարագայում լոռեցիությունը հոգեվիճակ է, ոչ թե աշխարհագրական բնութագրիչ:
Էդվարդ Անտինյան. Հավաքվենք, որ փոխենք
Հոկտեմբերի 10-ին սկիզբ է դրվելու մի հզոր շարժման, և մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ակտիվ մասնակի՞ց է, դիտո՞րդ, թե՞ կատաղի քննադատ (վերջինս, որպես կանոն՝ վճարովի հիմունքներով):
Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որը տոտալիտար ԽՍՀՄ-ի պայմաններում պայքարի է ելել, մի բռունցք դարձել ու հաղթել: Կարելի է այդ հզոր կայսրության կործանման այլ պատճառներ էլ բերել, բայց դրանից մեր հաղթանակը չի խամրի, քանզի այն դիմավորեցինք փողոցում, ազգովի, ու այդ զգացումը կմնա մեզ հետ ողջ կյանքի ընթացքում: Պատահական չէ, որ այս տարիների ժողովրդական շարժումները, կամա թե ակամա, մեր հաղթանակի հետ ենք համեմատում: Մինչդեռ իշխանության քարոզչության զենքը դարձել է այն, թե չի կարելի ոչ մի շարժում 88-ի հետ համեմատել, քանի որ այն ժամանակ միանգամայն այլ իրավիճակ էր: Բայց դրան էլ մենք հակադարձելու բան ունենք:
Նախորդ անգամներում այս օրերի պայքարող ուժերը փորձել են հաղթել՝ չի ստացվել: Հիմա երեքը միասին են, և ոչ միայն երեքը, ու այս ձևաչափով այս իրավիճակը միանգամայն նոր է, ինչո՞ւ պետք է նախորդ պարտության հետ համեմատենք ու շանս չտանք այսօրվա լիդերներին:
Եթե ժամանակին ասում էինք՝ հարկավոր է համախմբվել, հիմա չե՞նք ուզում տեր լինել մեր իսկ տեսակետին: Թե՞ մեր նպատակն ընդամենը քննադատելն ու «բայղուշություն» անելն է. «էս աշխարհը էսպես եկել է ու էսպես գնալու է. ոչինչ էլ չի փոխվի»: Աշխարհը եթե չփոխվեր, մենք հիմա քարանձավում կապրեինք: Ուղղակի այն ժամանակ մեկը տոհմի ավագանու գլուխն էր ջարդում, մյուսն ասում՝ նրան հաղթել չի լինի, մեկն էլ, թե՝ ավագանի ունենք՝ աշխարհը չունի:
Անմեղության կանխավարկածը դրոշ ենք դարձրել, բայց տեսեք՝ ինչ հեշտությամբ ենք այն ոտնահարում հասարակական հարաբերություններում:
Այո՛, աշխարհը լիքն է սրիկաներով, խաբեբաներով, ու դրանից կարող ես եզրակացնել, որ եթե մարդը չի արժանացել քո վստահությանը, մի՛ հավատա նրան: Մինչդեռ կա նաև այլ մոտեցում՝ մեր շուրջ կատարվող այս արարչագործության հեղինակը մարդն է՝ Աստծո օրհնությամբ, ու որքան էլ սրիկաներն ու թալանչիները շատ լինեն, եթե աշխարհը հետևողականորեն զարգանում է, կնշանակի՝ լավի որակը գերազանցում է վատի քանակին:
Խիստ հաշվենկատներն ասում են, թե՝ պատրաստ եղեք անգամ ձեր հարազատների կողմից ձեր հանդեպ դավաճանության ու սրիկայության, չեք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում՝ եղբայրն է եղբորը խաբում: Իսկ ես չեմ ուզում պատրաստ լինել հարազատի դավաճանությանն ու կորստին, ու եթե դա տեղի ունենա, ուրեմն պիտի ցավ ապրեմ, տանջվեմ դրա համար:
Այդ ի՞նչ արժեքներով ու բարոյականությամբ եմ ապրում, եթե ամեն օր ինձ նախապատրաստում եմ հարազատ մարդկանց կորստին, որպեսզի այն թեթև տանեմ, երբ առանց որոնց կյանքս անիմաստ եմ համարում: Այդ դեպքում ինչի՞ համար եմ ապրում և ո՞ւմ համար:
Մեր ծնողների հավաքական ընկալմամբ՝ երկիրը մայր հայրենիք ենք կոչում, բայց թույլ ենք տալիս, որ ապաշնորհ իշխանավորները կամ «ամենագետ» քաղաքագետները մեզ համոզեն, որ թեպետ հիվանդ է երկիրը, բայց ոչինչ փոխել չենք կարող. ավելի լավ է՝ հաշտվենք կորստի հետ, ու մի կողմ քաշվեք: Մինչդեռ, երբ մեր ծնողը հիվանդ է լինում, ամենահեղինակավոր բժիշկն անգամ ասի, թե փրկելու շանս չկա, միևնույն է՝ ամենաթանկ դեղն էլ կառնենք, պետք լինի՝ տուն-տեղ կծախենք, միայն թե կյանքը մի փոքր երկարացնենք. գուցե այդ ընթացքում հրաշք կատարվի՝ մի բուժում գտնվի: Ու անկախ նրանից՝ կհաջողվի՞ մեզ, թե՞ ոչ, դա անում ենք նաև մեզ համար՝ ինչպիսի՞ մարդ ենք մնում դրանից հետո:
Թեպետ կյանքիս 2/3-ն ապրում եմ Երևանում, բայց մնում եմ էությամբ լոռեցի ու հպարտ եմ դրա համար: Ասում են՝ լոռեցիները միամիտ են, ինչին վերաբերվում եմ մեղմ ժպիտով:
Հոկտեմեբերի 10-ին լինելու եմ Ազատության հրապարակում, ու եթե պետք լինի մնալ շուրջօրյա ռեժիմով, ապա պատրաստ եմ դրան, և շատ կուզենամ իմ պես միամիտներ այդ հրապարակում շատ տեսնել, ում համախմբել է հաղթանակի հանդեպ հավատը՝ անկախ ծննդավայրից, քանզի այս պարագայում լոռեցիությունը հոգեվիճակ է, ոչ թե աշխարհագրական բնութագրիչ:
Էդվարդ Անտինյան