Լրահոս

09.10.2014 12:26


Եմենի վարչապետը հրաժարական է տվել՝ այդ պաշտոնում լինելով երկու օր

Եմենի վարչապետը հրաժարական է տվել՝ այդ պաշտոնում լինելով երկու օր

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է հրաժարականի մասին։ Այս մասին այսօր հաղորդել է «Agence France-Presse» գործակալությունը։ Բեն Մուբարաքը հոկտեմբերի 7-ին նշանակվել էր կառավարության ղեկավար։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Երեքշաբթի «Reuters» գործակալությունը փոխանցել էր, որ շիա խռովարարներից մեկը հաղորդել է խմբի անհամաձայնության մասին տվյալ նշանակման վերաբերյալ։
Չորեքշաբթի երեկոյան խոուսիտների առաջնորդ Աբդել Մալիկ ալ–Խոուսին հայտարարել էր, որ Եմենի իշխանությունները չափազանց մեծ ուժ են կիրառել «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դեմ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը