Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին
Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, վաղը` հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» կազմակերպած համապետական հանրահավաքը: Դրա հետ կապված՝ վերջին շրջանում որոշ շրջանակներ շատ էին արծարծում այն թեման, թե կուսակցությունների առաջնորդները չեն մասնակցելու այդ հանրահավաքին: Հարցը պարզաբանելու համար zham.am–ը կապվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ասել է. «Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանն ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու է հարթակում, լինելու է ժողովրդի կողքին: Բնական է, որ, ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին. դրանում այլ կարծիք լինել չէր կարող»։

Աղբյուրը՝ zham.am։