Կարծիք

09.10.2014 11:56


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Հոկտեմբերի 10-ին Արամ Զավենիչն ու Կարեն Ավագյանն ավելի են մտերմանալու. չէ՞ որ, բացի Սերժ Սարգսյանին որոշակի ծառայություններ մատուցելուց, իրենք մեկ այլ ընդհանուր բան են անելու` չեն գնալու Ազատության հրապարակ և չեն մասնակցելու ընդդիմության հանրահավաքին ու ամեն գնով փորձելու են մարդկանց թույլ չտալ, որ նրանք գնան այդ հանրահավաքին:

Ահա այսպես, «ռադիկալ ընդդիմադիր» Արամ Զավենիչը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով վերածվել է ՀՀԿ-ական մանկլավիկներից մեկի: Եվ ինչպես ՀՀԿ-ականներն ամեն կերպ թույլ չեն տալիս, որ մարդիկ գնան հանրահավաքի, այնպես էլ Զավենիչն իր կուսակիցներին հրահանգել է ոչ մի դեպքում չգնալ Ազատության հրապարակ:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիների միակ դրական կողմը, փաստերոն, այն է, որ նա բացահայտեց շատ հայ քաղաքական գործիչների (ավելի ճիշտ կլինի ասել՝ առևտրականների) իրական դեմքերը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը