Աննա Մովսիսյան. «Համակերպվե՞լ, թե՞ պայքարել հանուն նոր, հզոր ու առողջ Հայաստանի»
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, մեկնարկելու է համապետական հանրահավաքների շարքը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի, ում համար կարևոր է արժանապատիվ ապրել սեփական երկրում, պետք է վաղը և մյուս բոլոր հանրահավաքներին գտնվի Ազատության հրապարակում։ Այն բոլոր հարցերը, որոնք բարձրացվելու են հանրահավաքին, անմիջական կապ ունեն քաղաքացիների առօրյա կյանքի, նրանց բարեկեցության և կյանքի կենսամակարդակի հետ։ Հոկտեմբերի 11-12-ին նշվելու է Երևանի 2796-ամյակը։ Բավականին ցավալի երևույթի ականատես կլինենք, եթե հոկտեմբերի 10-ին հաջորդող օրերին մեր սիրելի մայրաքաղաքի փողոցներում ավելի շատ մարդ լինի, քան ամսի 10-ին։ Հիմա կմտածեք՝ ինչ է ասում. մեր մայրաքաղաքի տոնն է... Էլի մեր մայրաքաղաքի օրն է, բոլորս էլ հպարտ ենք, որ մեր Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Եթե մենք այդքան սիրում ենք մեր քաղաքը, ապա պետք է այն պահենք և պահպանենք, բայց ունա՞կ ենք արդյոք երաշխավորել հնագույն քաղաքի հետագա լինելությունը, երբ ագրեսիվ հարևաններով շրջապատված պետությունն օր օրի թուլանում է թրքաբոլշևիկյան իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ խրախճանքը ժանտախտի ժամանակ մեզ պատիվ չի բերի։ Բացի այդ, երկօրյա տոնախմբությունը մեզ համար՝ մեր գումարներով, երբ երկրում մեկ միլիոն մարդ հացի տարրական խնդիրը չի կարողանում լուծել, մտածելու տեղիք է տալիս. արդյոք սթափ դատողության հետևա՞նք է։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր համար որոշի՝ համակերպվե՞լ, թե՞ պայքարել հանուն արժանապատիվ կյանքի։ Համակերպվե՞լ, թե՞ պայքարել քաղաքականապես առողջ պետություն ու իշխանություն ունենալու համար, համակերպվե՞լ ու մասնակից չլինելով սեփական երկրի բարօրության համար տարվող պայքարին՝ նպաստել նրա կործանմանը, թե՞ պայքարել հանուն նոր, հզոր ու առողջ Հայաստանի։ Մեր հրապարակներն ու փողոցները պետք է լիքը լինեն ոչ միայն տոն օրերին (չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինել, բայց մասնակից լինել ինչ–որ տոնախմբությունների և անմասն մնալ սեփական ճակատագրի հարցերից ադեկվատության զգալի պակաս է), այլև ցանկացած պահի, երբ ոտնահարվում են հայի իրավունքները, նրա կենսական նշանակության շահերը և մարդկային արժանապատվությունը։
Հուսամ՝ վաղն Ազատության հրապարակում ականատես կլինենք քանակի և որակի բավականին ներդաշնակ միասնության։
Աննա Մովսիսյան. «Համակերպվե՞լ, թե՞ պայքարել հանուն նոր, հզոր ու առողջ Հայաստանի»
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, մեկնարկելու է համապետական հանրահավաքների շարքը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի, ում համար կարևոր է արժանապատիվ ապրել սեփական երկրում, պետք է վաղը և մյուս բոլոր հանրահավաքներին գտնվի Ազատության հրապարակում։ Այն բոլոր հարցերը, որոնք բարձրացվելու են հանրահավաքին, անմիջական կապ ունեն քաղաքացիների առօրյա կյանքի, նրանց բարեկեցության և կյանքի կենսամակարդակի հետ։
Հոկտեմբերի 11-12-ին նշվելու է Երևանի 2796-ամյակը։ Բավականին ցավալի երևույթի ականատես կլինենք, եթե հոկտեմբերի 10-ին հաջորդող օրերին մեր սիրելի մայրաքաղաքի փողոցներում ավելի շատ մարդ լինի, քան ամսի 10-ին։ Հիմա կմտածեք՝ ինչ է ասում. մեր մայրաքաղաքի տոնն է...
Էլի մեր մայրաքաղաքի օրն է, բոլորս էլ հպարտ ենք, որ մեր Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Եթե մենք այդքան սիրում ենք մեր քաղաքը, ապա պետք է այն պահենք և պահպանենք, բայց ունա՞կ ենք արդյոք երաշխավորել հնագույն քաղաքի հետագա լինելությունը, երբ ագրեսիվ հարևաններով շրջապատված պետությունն օր օրի թուլանում է թրքաբոլշևիկյան իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ խրախճանքը ժանտախտի ժամանակ մեզ պատիվ չի բերի։ Բացի այդ, երկօրյա տոնախմբությունը մեզ համար՝ մեր գումարներով, երբ երկրում մեկ միլիոն մարդ հացի տարրական խնդիրը չի կարողանում լուծել, մտածելու տեղիք է տալիս. արդյոք սթափ դատողության հետևա՞նք է։
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր համար որոշի՝ համակերպվե՞լ, թե՞ պայքարել հանուն արժանապատիվ կյանքի։ Համակերպվե՞լ, թե՞ պայքարել քաղաքականապես առողջ պետություն ու իշխանություն ունենալու համար, համակերպվե՞լ ու մասնակից չլինելով սեփական երկրի բարօրության համար տարվող պայքարին՝ նպաստել նրա կործանմանը, թե՞ պայքարել հանուն նոր, հզոր ու առողջ Հայաստանի։
Մեր հրապարակներն ու փողոցները պետք է լիքը լինեն ոչ միայն տոն օրերին (չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինել, բայց մասնակից լինել ինչ–որ տոնախմբությունների և անմասն մնալ սեփական ճակատագրի հարցերից ադեկվատության զգալի պակաս է), այլև ցանկացած պահի, երբ ոտնահարվում են հայի իրավունքները, նրա կենսական նշանակության շահերը և մարդկային արժանապատվությունը։
Հուսամ՝ վաղն Ազատության հրապարակում ականատես կլինենք քանակի և որակի բավականին ներդաշնակ միասնության։
Աննա Մովսիսյան