Լրահոս

09.10.2014 09:10


Դժբախտ պատահար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Դժբախտ պատահար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ «Ասֆալտի գործարանի» մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ և դիակը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի 34ZF226 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ. ծնվ. 1982թ.) ավտոմեքենան նախնական տվյալներով վրաերթի ենթարկել Հ. Ա.-ին (ծնվ.1957թ.), ով ստացված վնասվածքներից` տեղում մահացել է. այնուհետև «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները դիակի մնացորդները տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, գազազրկել և հոսանքազրկել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել է զոհված քաղաքացու «Օպել» մակնիշի 22ՏՏ942 պետհամարանիշի ավտոմեքենան՝ կայանված ճանփեզրին:

Այս խորագրի վերջին նյութերը