Տիգրան Ուրիխանյան. Այո՛, իշխանափոխություն ենք պահանջելու
ՙ-Իշխանություններն ասում են՝ իշխանափոխությո՞ւն եք ուզում: Բա ձեզ ասում էինք՝ մի ենթարկեք մարդկանց տուգանային ռեկետի, ձեզ ասում էինք՝ արտագաղթը ճգնաժամային է, ասում էինք՝ այլևս գալու է վերջնակետի ժամանակը: Այսօր զարմացած են... Այո՛, պահանջելու ենք: Իսկապես պատախան եք տալու Հայաստանը լքած հարյուր հազարավոր քաղաքացիներին, Հայաստանում մնացած հազիվ իրենց օրը քարշ տվող քաղաքացիներին, պատասխան եք տալու բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ձեզ տեսնել: Ոչ թե նրա համար, որ դուք ուղղակի վատն եք, այլ նրա համար, որ դուք ուղղակի արհամարանքի ենթարկեցիք մեզ այսքան ժամանակ: Ես ուզում եմ, որ դուք ձեր բողոքի ձայնը բարձրացնեք, որպեսզի մեզ չխաբեն Սահմանադրությունը ձևելով, դա անվանելով բարեփոխում: Ու դա հիմնավորում են պարզապես նրա համար, որպեսզի ևս մի 10-12 տարի մնան իշխանության մեջ: Ու դա հիմա են անում, երբ սկսվել է վերջնահաշվարկ դեպի կառավարող կուսակցության ղեկավարի ու կառավարող կուսակցության իրենց պաշտոններում մնալը,-Գյումրիում այսօր տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

7or.am