Գյումրիում ընթացող «եռյակի» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ նախկին վարչապետը հայտարարում էր, թե Գյումրին պիտի դարձնեն մշակույթի կենտրոն։
–Այո՛, դարձրեցին, բայց դարձրեցին արտագաղթի, աղքատության կենտրոններից մեկը։ Եվ փոխանակ նման մարդիկ պատասխան տան, իրենց պաշտոնն են վայելում երկրից դուրս, որովհետև գիտեն՝ գալո՛ւ է պատասխան տալու իրենց ժամանակը, և պատասխան են տալու բոլո՛րը,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա ավելացրել է, որ պատասխան են տալու այն բոլոր փոքրիկ քաղապետիկները, ովքեր իր համաքաղաքացիներին ասում են՝ գնացիք հանրահավաքի, հայտվելու եք աղբարկղում.
–Այդպես էին մարդկանց ահաբեկել և վախեցրել, որովհետև աղբամանն իրենց համար սովոր միաջավայր է, որովհետև ամեն օր իրենց տերերը նման քաղաքապետիկներին ու տարբեր պաշտոնյաներին օրը 10 անգամ գցում են աղբամանը, տրորում, թքում, հետո հանում, առանց փոշին թափ տալու՝ տանում, դնում պաշտոնի։ Ու էդպես աղբամաններից հանում են կրիմինալների, ռեցիդեվիաստների և տանում, դրնում են պաշտոնների, որովհետև իրենց իրենց համար միայն այդպիսի՛ ապահով Հայաստան են պատկերացնում։ Միայն կրկիմինալի վրա հիմնված Հայաստանում այս իշխանությունը կարող է իրեն ապահով զգա։ Միայն կրիմինալը կարող է պահել այս իշխանությանը, մի իշխանություն, որը սպառել է իր բոլոր ռեսուրսները, իշխանություն, որը պիտի հեռանա՛, պիտի հեռանա մեր և ձեր հավաքական կամքով։
ԲՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ միասնաբար չպետք է իշխանությանը թույլ տալ կյանքի կոչել «սահմանդրական չարեփոխումները» և այդպիսով ևս 10 տարի ապահովել իր վերարտադրությունը։
–Ասել եմ և կրկնում եմ՝ այս իշխանությունը պիտի հեռանա, և մենք չպիտի թույլ տանք, որ այս իշխանությունը փորձի սահմանադրական փոփոխություններով իր համար ևս 10 տարվա գոյություն ապահովի։ Մեզ և ձեզ համախմբող միասնական օրակարգը սա՛ պիտի լինի։ Մենք ձեզ հուսախաբ չենք անելու։ Երեք քաղաքական ուժերը միավորվել են մեկ օրակարգի շուրջ՝ թույլ չտալ գործող իշխանությանը սահմանադրական փոփոխություններ անունը կրողը բլեֆի և ավանտյուրայի անվան տակ վերարատադրվել։ Ձեզ հետ միասին մենք այս ամենի վերջը դնելու ենք,–նշել է Ն. Զոհրաբյանը։
Վերջում նա ընդգծել է, որ գիտեն՝ ամեն գնով պահելու են իշխանությունը, բայց իրենք էլ օրենքի սահմաններում ամեն գնով անելու են այնպես, որ այս իշխանությունը չվերարտադրվի։
Նաիրա Զոհրաբյան. Այս իշխանությունը պիտի հեռանա

7or.am