Լրահոս

08.10.2014 17:12


Լոռու մարզային գրադարանում ցուցադրվել է Ա. Այվազյանի «Խզված մեղեդի` Ջուղա» ֆիլմը

Լոռու  մարզային  գրադարանում  ցուցադրվել է Ա. Այվազյանի «Խզված մեղեդի` Ջուղա» ֆիլմը

Լոռու մարզային գրադարանում կայացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանի հեղինակած «Բանտված աշխարհ» ֆիլմաշարի «Խզված մեղեդի` Ջուղա» երկու մասից բաղկացած տեսաֆիլմի ցուցադրությունը` որպես մշակութային ցեղասպանության օրինակ: Շուրջ 700 լուսանկարների միջոցով հեղինակը ներկայացրել է Ջուղայի պատմական անցյալը, նրա հռչակավոր գերեզմանատան հուշարձանների ավերումը, Ջուղայի խաչքարերի արվեստը: Լուսանկարները, որոնք ֆիլմի նկարահանման փաստավավերագրական հենքն են, հեղինակի անձնական արխիվից են: 1970-1987 թթ. Ա. Այվազյանը բազմիցս եղել է Ջուղայում և Ջուղայի վերաբերյալ 5 գիրք է հրատարակել: Ֆիլմում օգտագործվել են Ջուղայի հուշարձանների ուսումնասիրման գործում մեծ ավանդ ներդրած` հայ մշակույթի երախտավորներից Արամ Վրույրի 1915 թ. կատարած որոշ լուսանկարներ: Ժամանակին Ա. Վրույրը Ջուղան համեմատել էր Անիի հետ: «Անչափ հետաքրքիր է Ջուղան, մի փոքրիկ Անի, և կարծեք ավելի ճոխ», - գրել էր Ա. Վրույրը 1912 թ. Ն. Մառին ուղղված նամակում:

Ֆիլմի ցուցադրությունն անցել է բավականին հետաքրական մթնոլորտում, ներկաները` մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ, նաև ելույթներ են ունեցել: Ա. Այվազյանը պատասխանել է հնչած հարցադրումներին :

Այս խորագրի վերջին նյութերը