ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառավարությունը կվերսկսեն համագործակցությունը՝ արձագանքելու առավել խոցելի երեխաների կարիքներին
Եվրոպայի ու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների տարածաշրջանի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի տնօրեն տկն. Մարի Պիեռ Պուարեն մի շարք բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության, ներառյալ ՀՀ վարչապետի և նախարարների հետ: Հայաստան տկն. Պուարեի առաջին այցի շրջանակներում կքննարկվեն 2015թ. հետո զարգացման օրակարգը, 2016-2020թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կառավարության միջև համագործակցության ծրագրի մշակումը, ընթացիկ համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները շեշտադրելով՝ կողմերի ստանձնած պարտավորությունների նորովի դիտարկումը՝ առավել խոցելի երեխաների կարիքներին ուղղված միջամտությունների իրագործման նպատակով: Նրա այցը կնախորդի Երևանում կայացող ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային կառավարման հանդիպումը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրների ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները և ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ Նյու Յորքի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի առաջատար գործընկերները: Նրա այցի նաև կնշի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20 ամյակը: Իր այցի ընթացքում տկն. Պուարեն կքննարկի երեխայի իրավունքների ոլորտում գրանցած հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները Կառավարության հիմնական գործընկերների, քաղաքացիական հասարակության և միջազգային զարգացման գործընկերների հետ: Նա կներկայացնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր տեսլականն ու տարածաշրջանային գերակայությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել համատեղ համագործակցությունն ու պատրաստակամությունը տարածաշրջանում բոլոր երեխաների իրավունքներին ուղղված բարեփոխումների խթանման հարցում: Տկն. Մարի Պիեռ Պուարեն 2012թ. դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը: Հիմնված լինելով Ժնևում նա ղեկավարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մինչ այդ տկն. Պուարեն ստանձնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բրազիլիայի ներկայացուցչի պաշտոնը 2004թ.՝ իր հետ բերելով կառավարության գործընկերների, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ իրականացված և իրավունքների վրա հիմնված զարգացման ծրագրերի մշակման ու կառավարման 20 տարիների փորձ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: «Հայաստանում այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20 ամյակը և Երեխայի իրավունքների հռչակագրի 25 ամյակը, ինչպես նաև Հազարամյակի Զարգացման Նպատակների մոտալուտ գագաթնակետը 2015թ., իրական հնարավորություններ են վերանայելու երեխաների, մասնավորապես առավել մեկուսացված խմբի երեխաների հանդեպ ստանձնած պարտավորությունները և նախագծելու 2015թ. հետո զարգացման նպատակների ուղղությունը», նշեց տկն. Պուարեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում իր գործունեությունը ծավալել է 1994թ. սկսած՝ նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարությանը համակարգային բարեփոխումների ձևավորման և իրականացման գործում, ուղղված հայ մանուկների իրավունքների իրացման ճանապարհին առկա խոչընդոտներին՝ հատկապես կենտրոնանալով առավել խոցելի և մեկուսացված երեխաների վրա: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության հիմնական ոլորտները ներառում են առողջապահությունն ու սնուցումը, կրթությունը, երեխաների պաշտպանությունը և սոցիալական պաշտպանությունը: Մեր հիմնական նպատակն է խթանել այն միջոցառումների իրականացմանը, որոնք երեխաներին կյանքի լավագույն սկիզբ կապահովեն, ինչպես նաև աշխատել մյուսների հետ՝ հաղթահարելու համար այն խոչընդոտները, որոնք ծագում են երեխայի կյանքում աղքատության, բռնության, հիվանդությունների ու խտրականության արդյունքում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառավարությունը կվերսկսեն համագործակցությունը՝ արձագանքելու առավել խոցելի երեխաների կարիքներին
Եվրոպայի ու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների տարածաշրջանի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի տնօրեն տկն. Մարի Պիեռ Պուարեն մի շարք բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության, ներառյալ ՀՀ վարչապետի և նախարարների հետ:
Հայաստան տկն. Պուարեի առաջին այցի շրջանակներում կքննարկվեն 2015թ. հետո զարգացման օրակարգը, 2016-2020թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կառավարության միջև համագործակցության ծրագրի մշակումը, ընթացիկ համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները շեշտադրելով՝ կողմերի ստանձնած պարտավորությունների նորովի դիտարկումը՝ առավել խոցելի երեխաների կարիքներին ուղղված միջամտությունների իրագործման նպատակով:
Նրա այցը կնախորդի Երևանում կայացող ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային կառավարման հանդիպումը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրների ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները և ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ Նյու Յորքի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի առաջատար գործընկերները: Նրա այցի նաև կնշի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20 ամյակը:
Իր այցի ընթացքում տկն. Պուարեն կքննարկի երեխայի իրավունքների ոլորտում գրանցած հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները Կառավարության հիմնական գործընկերների, քաղաքացիական հասարակության և միջազգային զարգացման գործընկերների հետ: Նա կներկայացնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր տեսլականն ու տարածաշրջանային գերակայությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել համատեղ համագործակցությունն ու պատրաստակամությունը տարածաշրջանում բոլոր երեխաների իրավունքներին ուղղված բարեփոխումների խթանման հարցում:
Տկն. Մարի Պիեռ Պուարեն 2012թ. դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը: Հիմնված լինելով Ժնևում նա ղեկավարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մինչ այդ տկն. Պուարեն ստանձնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բրազիլիայի ներկայացուցչի պաշտոնը 2004թ.՝ իր հետ բերելով կառավարության գործընկերների, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ իրականացված և իրավունքների վրա հիմնված զարգացման ծրագրերի մշակման ու կառավարման 20 տարիների փորձ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:
«Հայաստանում այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20 ամյակը և Երեխայի իրավունքների հռչակագրի 25 ամյակը, ինչպես նաև Հազարամյակի Զարգացման Նպատակների մոտալուտ գագաթնակետը 2015թ., իրական հնարավորություններ են վերանայելու երեխաների, մասնավորապես առավել մեկուսացված խմբի երեխաների հանդեպ ստանձնած պարտավորությունները և նախագծելու 2015թ. հետո զարգացման նպատակների ուղղությունը», նշեց տկն. Պուարեն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում իր գործունեությունը ծավալել է 1994թ. սկսած՝ նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարությանը համակարգային բարեփոխումների ձևավորման և իրականացման գործում, ուղղված հայ մանուկների իրավունքների իրացման ճանապարհին առկա խոչընդոտներին՝ հատկապես կենտրոնանալով առավել խոցելի և մեկուսացված երեխաների վրա: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության հիմնական ոլորտները ներառում են առողջապահությունն ու սնուցումը, կրթությունը, երեխաների պաշտպանությունը և սոցիալական պաշտպանությունը: Մեր հիմնական նպատակն է խթանել այն միջոցառումների իրականացմանը, որոնք երեխաներին կյանքի լավագույն սկիզբ կապահովեն, ինչպես նաև աշխատել մյուսների հետ՝ հաղթահարելու համար այն խոչընդոտները, որոնք ծագում են երեխայի կյանքում աղքատության, բռնության, հիվանդությունների ու խտրականության արդյունքում: