Քուրդ աշխարհազորայինները Սիրիայում մոտ հարյուր իսլամիստ են ոչնչացրել
«Իսլամական պետության» դիրքերին միջազգային կոալիցիայի ավիահարվածները քրդական հակազդեցությանը հնարավորություն են տվել մոտ հարյուր իսլամիստ ոչնչացնել մեկ օրվա ընթացքում։ Ինչպես հայտնում է քրդական «Ֆիրատ» գործակալությունը, Կոբանի քաղաքից հարավ ընկած հատվածում հիվանդանոց է ազատվել՝ տեղակայված Հալեպի մայրուղում, որտեղ թաքնվում էին զինյալները։ Շենքն ազատելու գործողության ընթացքում 35 իսլամիստ է սպանվել։
Կոբանիում շարունակվում են դաժան մարտերը։ Ինչպես հաղորդում են քրդական Ազգային ինքնապաշտպանության ուժերի աղբյուրները, ԻՊ առաջխաղացումը քաղաքի խորքը կասեցվել է։
«Ռադիկալ» թերթի տվյալներով՝ քրդերը Կոբանիից միջազգային կոալիցիային որոշ տեղեկություններ են հաղորդում ԻՊ թիրախների տեղակայման մասին, սակայն միջազգային ուժերի հետ գործողությունների համակարգումը բավականին թույլ է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։