Ղրղզստանը հաստատել է Միասնական տնտեսական գոտուն միանալու «ճանապարհային քարտեզը»
Ղրղզստանի կառավարությունն իր արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել Միասնական տնտեսական գոտուն միանալու «ճանապարհային քարտեզին»։ Այս մասին հայտնում է «Itar-Tass»–ը՝ հղում անելով Ղրղզստանի կառավարությանը։
Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթն արդեն իսկ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։
Նշվում է, որ այդ երկրի վարչապետ Ջոմարտ Օտորբաևն ընդգծել է՝ Ղրղզստանը գրեթե ավարտել է Մաքսային միությանն անդամագրվելու «ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները, և այդ հարցը գտնվում է հանրապետության նախագահի, խորհրդարանի և կառավարության ուշադրության կենտրոնում։
«Միասնական տնտեսական գոտուն միանալու «ճանապարհային քարտեզը ևս մեկ քայլ է դեպի Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամագրմանը»,–հավելել է Օտորբաևը։

7or.am