Աշխարհ

08.10.2014 15:23


Իրանի ԱԳՆ ղեկավար. «Իրանը և «վեցնյակը» կհանդիպեն մինչև մյուս շաբաթվա վերջ»

Իրանի ԱԳՆ ղեկավար. «Իրանը և «վեցնյակը» կհանդիպեն մինչև մյուս շաբաթվա վերջ»

Իրանը և «վեցնյակը»՝ իրանական միջուկային ծրագրի բանակցող երկրները, կհանդիպեն Վիեննայում մինչև մյուս շաբաթվա վերջ։ Այս մասին այսօր իրանական ԶԼՄ–ին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը։

Մինչ այդ, ինչպես նշում է իրանական «Փրեսս–Թիվի» հեռուստաընկերությունը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդգծել է Թեհրանի և «վեցնյակ» երկրների միջև բանակցություններին կարևոր հարցերի շուրջ կոնսենսուսի գալու վերաբերյալ։

Իրանի առաջնորդն իր ելույթում նշել է, որ «կոնսենսուս կա, և տարաձայնությունները վերաբերում են միայն մանրամասներին»։ Մասնավորապես, նա նշել է, որ չկա տարաձայնություն այնպիսի հարցում, ինչպիսին ռեակտորի կառուցումն է Արաքում և այլն։
Ռոուհանին նշել է նաև, որ գրեթե բոլոր երկրները հայտարարել են, որ Իրանը պետք է իր դերակատարությունն ունենա ահաբեկչության դեմ պայքարում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը