Կարծիք

08.10.2014 14:22


«Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ բնակչության վիճակն օր օրի վատանում է»

«Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ բնակչության վիճակն օր օրի վատանում է»

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության բնակչության վիճակն օր օրի վատանում է։

Հայաստանում շարքային քաղաքացին ամեն օր զգում է, թե ինչպես է ինքը սկսում ավելի վատ ապրել, քան նախորդ օրը։ Ամեն օր թանկանում են թե՛ առաջին անրաժեշտության ապրանքները, թե՛ բոլոր մնացածը, և այդ ամենն արվում է գրեթե առանց որևէ հիմնավորման։

Թանկացել են թե՛ սննդամթերքը, թե՛ ծխախոտը, թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը, թե՛ ջուրը, մի խոսքով՝ գրեթե ամեն ինչ, իսկ աշխատավարձերը, մեղմ ասած, դոփում են նույն տեղում, և նույնիսկ եզակի բարձրացման դեպքերում նրանք այնքան չնչին են, որ ուղղակի չեն կարող մրցակցել օրեցօր թանկացող ապրանքատեսակների գների հետ։

Պաշտոնական ցուցանիշներով՝ Հայաստանի բնակչությունը 3,000,000-ից ավելի է, որից 1,000,000-ն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ (երևի իրականում աղքատների թիվը մեր երկրում ավելի մեծ է)։ Սա երևի թե աշխարհում եզակի դեպքերից է, երբ երկրի բնակչության, այն էլ՝ պաշտոնական թվերով 30%-ը, չի կարողանում լուծել իր հանապազօրյա հացի խնդիրը։

Հ․Գ․ Այս ցուցանիշներով Հայաստանի իշխանությունները շուտով Շնոբելյան մրցանակի կարժանանան։

Իրական Հայաստանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը