Լրահոս

08.10.2014 14:08


Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ստացել է քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ն, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվելուց հետո ինքը ոստիկանության աշխատակիցներին գրավոր հայտարարություններ է արել հանցագործության դեպքի վայրում իր գտնվելու պատճառների, հանգամանքների մասին, սակայն այդ դատավարական գործողության մասին կազմված արձանագրությունը քրեական գործի նյութերին չի կցվել:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը