Կարծիք

08.10.2014 13:31


Արմեն Միքայելյան. «Բա ասում եք՝ բյուջեում փող չկա»

Արմեն Միքայելյան. «Բա ասում եք՝ բյուջեում փող չկա»

Իշխանությունները սիրում են միշտ ասել՝ «Բյուջեն ճեղքվածք ա տվել, բյուջեում փող չկա», և այդ հիմնավորմամբ, օրինակ, առևտրականներին փորձում են ՓՄՁ-ների մասին նոր օրենքով խեղդել, որ «բյուջե լցնեն»: Սակայն հետաքրքիրն այն է, որ մեր երկրում քաղաքական առևտրականների պատճառով տուժում են ռեալ բիզնես անող ու տուն պահող առևտրականները:

Ինչպես երևում է՝ Բաղրամյան 26-ից հերթական տրանշը ստանալուց հետո Պարույր Հայրիկյանը գործի է անցել: Այլ կերպ դժվար է բացատրել նրա երեկվա «բոցաշունչ» ասուլիսը, որի ընթացքում նա հասցրեց ցեխ շպրտել ընդդիմության վրա: Բոլորն էլ տուն պահելու խնդիր ունեն, բան չունեմ ասելու, բայց քաղաքական առևտրականներին ուղղակի արժե հիշեցնել, որ երկրում վաղ թե ուշ իշխանափոխություն է լինելու, և բոլոր «ընդդիմադիրների» ստացած տրանսֆերների մասին հանրությունն անպայման տեղեկանալու է: Դրա համար մի խորհուրդ կտամ քաղաքական առևտրականներին` մի քիչ համեստ եղեք. ինչպես «պապն ամեն օր փլավ չի ուտում», այնպես էլ իշխանությունը միշտ նույնը չի լինում…

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը