Սահմանադրական բարեփոխումների հարցը Հայաստանի ներքաղաքական դաշտի վերջին շրջանում ամենաշատ արծարծվող հարցն է: Հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին բարձրացվելու է սահմանադրական փոփոխությունների հարցը, և ամփոփվելու են «քառյակի» կողմից ներկայացված 12 կետերը:
Հասարակական-քաղաքական վերջին գործընթացներն ինքնին նպաստել են, որպեսզի հասարակական ընդվզման մեծ ալիք բարձրանա, եւ ակնհայտ է, որ իշխանությունն, ի դեմս Հանրապետական կուսակցության, օրեցօր անվստահություն է ներշնչում ժողովրդի շրջանում:
Հոկտեմբերի 10-ը լինելու է համախմբման օր, ու բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գաղափարներով դեմ են ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը, համապետական հանրահավաքի օրը պետք է հայտարարեն այդ մասին ու միանան «եռյակի» ուժերի նախաձեռնած գործընթացին:
Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ ուժերը պատրաստ են գնալու մինչեւ վերջ:
«Հոկտեմբերի 10-ը լինելու է համախմբման օր»

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից