Կարծիք

08.10.2014 11:10


Արմեն Հարությունյան. Կարեն Ավագյանն ու ՀՀԿ–ի տատիկը՝ իշխանական քաղտեխնոլոգներ

Արմեն Հարությունյան. Կարեն Ավագյանն ու ՀՀԿ–ի տատիկը՝ իշխանական քաղտեխնոլոգներ

Իշխանություններն անցել են հուսահատ քայլի. իրենց ականներին Հանրապետության հրապարակի փուչիկների նման պայթեցնում են մի նպատակով՝ որ նրանք ասեն, թե չեն գնալու հանրահավաքի, որպեսզի ժողովրդին փորձեն դրանով համոզել, թե տեսեք՝ այսքանը չեն գնում, դուք էլ մի գնացեք, էլի՜:

Այսինքն, Սերժ Սարգսյանը գիտի, որ սա իր վերջին «կռիվն» է, ու այն պարտվելուց հետո իր գործակալներն էլ ինչի՞ն են պետք: Դրա համար Բաղրամյան 26-ի տակ գործող լրատվամիջոցներն ընկել են դռնեդուռ ու իրենց բացահայտված գործակալների կենդանի հաշվառում են անցկացնում:

Ենթադրենք՝ մի 10, հարյուր կամ հազար հոգի էլ չի գնում, հետո՞ ինչ: Եկողների համեմատ՝ դա կաթիլ է լինելու ծովում։

Իշխանության նման հուսահատ քայլն այն հին անեկդոտը հիշեցրեց՝ եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք: Բայց որքան էլ քննադատեմ մեր իշխանություններին, համենայնդեպս, չէի ցանկանա, որ նրանք իջնեին ծաղրի առարկա դառնալու մակարդակի, այլ կուզենայի՝ մեր դիմաց արժանի հակառակորդ կանգնած լիներ:

Համ էլ փուչիկ ասեցի՝ Ավագյան Կարենը միտս ընկավ, որ ասում էր՝ առանց Զարուհու, Նիկոլի ու ԲՀԿ-ի «մեր» թևի մասնակցության՝ ի՞նչ հանրահավաք: Պարզվում է՝ հիմա Սերժ Սագսյանը Փուչիկ Կարենի ծրագրով է առաջնորդվում: Իհարկե, մի քանի օրից կտեսնեն, թե ինչ հանրահավաք, ավելի ճիշտ՝ հանրահավաքային շարք կլինի, հարցը դա չի: Կարող էր Սարգսյանը դժգոհ լինել իր քաղտեխնոլոգներից, կարող էր թիմի ներսում անգամ որոշ փոփոխություններ կատարել վճռական քայլերից առաջ, բայց որ կառաջնորդվեր Ավագյան Կարենի ծրագրով, դա արդեն ամենավառ երևակայություն ունեցողներն անգամ չէին կարող պատկերացնել:

Սիրելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 10-ին եկեք գնանք Ազատության հրապարակ ու այս խեղկատակության վերջը տանք, թե չէ, որ այս ծրագիրն էլ չաշխատի, բայց Ազատիչը կարողանա մի քիչ էլ դիմանալ իր աթոռին, արդեն ՀՀԿ-ի տատիկին է նշանակելու իր քարոզչության պատասխանատու, «էդ էլ, ու պըլծ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1482556925349423&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը