Լրահոս

16.09.2009 14:36


Վարդան Խաչատրյան. «Հայ–թուրքական հարաբերությունների առումով այսօր համեմատաբար ավելի կտրուկ դիրքորոշումների ժամանակահատված է»

Վարդան Խաչատրյան. «Հայ–թուրքական հարաբերությունների առումով այսօր համեմատաբար ավելի կտրուկ դիրքորոշումների ժամանակահատված է»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին՝ նշել է, որ Թուրքիան իր շահերի տեսանկյունից շատ արագ տեմպով է առաջարկներ անում Հայաստանին, և Հայաստանի իշխանությունները պետք է գերլարված լինեն։

Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կոնսուլտացիաները շատ կարևոր ազդեցություն կարող են ունենալ վերջնական որոշում կայացնելու մեջ, եթե դրանք չսահմանափկվեն մեկ անգամ նախագահի հետ հանդիպումով։

-Նախագահի հետ նման կոնսուլտացիաները կարող են ազդեցություն ունենալ, եթե նրանք  լույս կսփռեն, թե որքանով ենք մենք տեղյակ այն պայմանավորվածությունների դաշտից, որն առաջացել է մեզանից դուրս։ Այսօր համեմատաբար ավելի կտրուկ դիրքորոշումների ժամանակահատված  է։ Հասարակական գիտակցությունը պետք է արթնանա,-նշել է Վարդան Խաչատրյանը։

Այս կոնտեքստում նա շատ դրական քայլ է համարել ՀՅԴ-ի ակցիան՝ հացադուլ և նստացույց անել կառավարության և արտգործնախարարության շենքերի դիմաց։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը