Լրահոս

08.10.2014 11:02


Դամասկոսը ՔԶԱԿ–ին հաղորդել է քիմիական զենքի արտադրության չորս լրացուցիչ օբյեկտի մասին

Դամասկոսը ՔԶԱԿ–ին հաղորդել է քիմիական զենքի արտադրության չորս լրացուցիչ օբյեկտի մասին

Սիրիական իշխանությունները ՔԶԱԿ–ին տեղեկություններ են ներկայացրել թունավոր նյութերի արտադրության չորս լրացուցիչ օբյեկտի մասին, որոնք չեն հիշատակվել նախնական զեկույցում՝ փոխանցված Դամասկոսից։

Դիվանագետների տեղեկատվության համաձայն՝ այս մասին նախօրեին Անվտանգության խորհրդի փակ նիստում հաղորդել է Սիրիայում ՔԶԱԿ–ի և ՄԱԿ–ի առաքելության հատուկ համակարգողը՝ Սիգրիդ Կահագը։

Հաղորդվում է, որ երեք օբյեկտ գիտական լաբորատորիա է, իսկ չորրորդը՝ քիմիական զենքի արտադրության գործարան։ Այդպիսով ոչնչացման ենթակա նման օբյեկտների թիվը հասել է 16-ի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը