Նոր Զելանդիան կդիտարկի Իրաքում ռազմական գործողություններին իր հնարավոր մասնակցության հարցը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին հայտարարել է, որ մտադիր է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին մասնակցության մասին որոշում ընդունել խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական կուսակցությունների հետ քննարկումներից հետո։
Լրագրողների հետ զրույցում Կին հայտնել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ–ից սպասում է Նոր Զելանդիայի՝ միջազգային կոալիցիային միանալու հարցմանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մտադիր է այլ խորհրդարանական կուսակցությունների էլ տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, և «հնարավոր է նաև նրանց ներգրավել որոշումների ընդունման գործում»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։