Արգենտինայում նախկին բռնապետը դատապարտվել է 23 տարվա կալանքի երեք ցմահ ժամկետից հետո
Արգենտինայի վերջին ռազմական բռնապետ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման 1976-1983թթ. հանցանքների համար։ Այդպիսի վճիռ է նախօրեին կայացրել հարավամերիկյան հանրապետության դատարանը։ Նա Բինյոնեին մեղավոր է ճանաչել առևանգման, կտտանքների և 32 արհմիության ակտիվիստի մահապատժի ենթարկելու համար։ Նախկին դիկտատորի հետ մեկ գործով անցնող նախկին գեներալ Սանտյագո Օմար Ռիվերոսը դատապարտվել է ցմահ բանտարկության։ 86-ամյա Բինյոնեն արդեն կրում է իր պատիժը ընդհանուր ռեժիմի գաղութում տարբեր հանցագործությունների համար։ Դրանց համար նա դատապարտվել է երեք ցմահ բանտարկության։ 1976թ. մարտի 24-ին իշխանությունն Արգենտինայում բռնազավթել էին զինվորականները՝ գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելի գլխավորությամբ։ Խորհրդարանը ցրվել էր, պարեկային ժամ էր մտցվել, դադարեցվել էր քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը, սկսվել էին ճնշումներ։ Գեներալ Ռեյնալդո Բինյոնեն 1983 թվականին փոխանցել է իշխանությունը նախագահ Ռաուլ Ալֆոնսինի քաղաքացիական կառավարությանը։ Պաշտոնական տվյալներով՝ Արգենտինայում բռնապետության տարիներին 18 հազար մարդ է անհայտ կորել։
Արգենտինայում նախկին բռնապետը դատապարտվել է 23 տարվա կալանքի երեք ցմահ ժամկետից հետո
Արգենտինայի վերջին ռազմական բռնապետ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման 1976-1983թթ. հանցանքների համար։ Այդպիսի վճիռ է նախօրեին կայացրել հարավամերիկյան հանրապետության դատարանը։
Նա Բինյոնեին մեղավոր է ճանաչել առևանգման, կտտանքների և 32 արհմիության ակտիվիստի մահապատժի ենթարկելու համար։ Նախկին դիկտատորի հետ մեկ գործով անցնող նախկին գեներալ Սանտյագո Օմար Ռիվերոսը դատապարտվել է ցմահ բանտարկության։
86-ամյա Բինյոնեն արդեն կրում է իր պատիժը ընդհանուր ռեժիմի գաղութում տարբեր հանցագործությունների համար։ Դրանց համար նա դատապարտվել է երեք ցմահ բանտարկության։
1976թ. մարտի 24-ին իշխանությունն Արգենտինայում բռնազավթել էին զինվորականները՝ գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելի գլխավորությամբ։ Խորհրդարանը ցրվել էր, պարեկային ժամ էր մտցվել, դադարեցվել էր քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը, սկսվել էին ճնշումներ։ Գեներալ Ռեյնալդո Բինյոնեն 1983 թվականին փոխանցել է իշխանությունը նախագահ Ռաուլ Ալֆոնսինի քաղաքացիական կառավարությանը։
Պաշտոնական տվյալներով՝ Արգենտինայում բռնապետության տարիներին 18 հազար մարդ է անհայտ կորել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։