Թուրքիայի մի քանի նահանգներում պարետային ժամ է մտցվել
Թուրքիայում քրդերի զանգվածային բողոքի գործողություններից հետո երկրի իշխանությունները մի քանի նահանգներում պարետային ժամ են հայտարարել։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ զանգվածային ցույցերի ընթացքում զոհվել է 14 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալին հայտարարել է, թե բողոքի գործողությունների մասնակիցները պետք է լքեն փողոցները, «այլապես իրավիճակն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ»։
Թուրքիայում բախումները շարունակվում են հոկտեմբերի 6-ից:
Իսկ երեկ շուրջ 100 բողոքող քուրդ ներխուժել է Բրյուսելում Եվրախորհրդարանի շենք՝ ԵՄ երկրներից պահանջելով ակտիվորեն միանալ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարին:
Ինչպես արդեն նշել էինք, քրդերի բողոքի ցույցերը պայմանավորված են իսլամիստների կողմից Թուրքիայի սահմանին գտնվող Կոբանի քաղաքի պաշարմամբ։ Երեկվա դրությամբ՝ իսլամիստները գրեթե գրավել են այն։ Կոբանին քրդերի ինքնավարության մայրաքաղաքն է: