«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի գործողություն կիրականացնի
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր՝ ժամը 11:00-ին, բողոքի գործողություն կիրականացնեն Գարեգին Նժդեհ 23 հասցեում գտնվող վարչական դատարանի դիմաց:
Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը վերջին օրերին ոստիկանությունից ծանուցումներ են ստանում առ այն, որ իրենց նկատմամբ գործեր են հարուցվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Ակտիվիստները որոշել են հավաքվել դատարանի դիմաց, որպեսզի աջակցեն նախաձեռնության անդամ Վահան Դուրինյանին, ում նկատմամբ վարչական տուգանք է սահմանվել: