Լրահոս

16.09.2009 14:14


Տիգրան Խզմալյան. «Քուվեյթի հետ էլ ունենանք սահման, միևնույն է, լավ չենք ապրելու. մի օլիգարխ կնստի սահմանի վրա ու կլափի»

Տիգրան Խզմալյան. «Քուվեյթի հետ էլ ունենանք սահման, միևնույն է, լավ չենք ապրելու. մի օլիգարխ կնստի սահմանի վրա ու կլափի»

-Կարծում եմ՝ հայ-թուրքական սահմանի բացումը մեր քաղաքականության մեջ ծառայում է որպես կեղծ թիրախ, ծխավարագույր։ Թուրքիայի սահմանի բաց կամ փակ լինելը հարաբերական խնդիր է։ Սահմանը փակ չէ, 10-15$ եք վճարում և մտնում եք Թուրքիա ուղղակի Վրաստանով։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Սահմանը փակ է տնտեսական գործունեության համար։ Դա մեր խնդիրը չէ։ Դա մի քանի գերհարուստ մարդկանց խնդիրն է։ Քուվեյթի հետ էլ ունենանք սահման, միևնույն է, լավ չենք ապրելու. մի օլիգարխ կնստի սահմանի վրա, ինչպես այսօր ու կլափի,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը գնահատելիս՝ «Հայելի» ակումբում ասել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Նրա կարծիքով Հայաստանը, «շնորհիվ շատ կասկածելի մտավոր հնարավորություններ և փորձ ունեցող մարդկանց», կատարում է շատ լուրջ շրջադարձ, որն անցավ չի անցնելու, քանի որ սահմանի բացման դեպքում «նախ և առաջ տապալվելու է գյուղատնտեսությունը, այնուհետև էլիտար շենքեր կառուցող օլիգարխներն իրենք են խնդրելու, որ թուրքերը գան, բնակվեն և աշխատատեղեր ստեղծեն, որ իրենց ապրանքը վաճառվի, և, ի վերջո,  Հայաստանում կանանց քանակը 4-5 անգամ գերազանցում է տղամարդկանց քանակին»։

-Մեզ 10 տարի ասում էին՝ լավ չեք ապրի, մինչև Արցախի հարցը չլուծվի։ Դա սուտ էր։ Հիմա ասում են՝ լավ չեք ապրի, մինչև սահմանը չբացվի։ Դա էլ է սուտ։ Մենք լավ չենք ապրի, քանի դեռ ապրելու ենք այս օլիգարխիկ և մոնոպոլիստական համակարգում,-ասել է Տիգրան Խզմալյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը