Կարծիք

07.10.2014 17:22


Կիմա Եղիազարյան. «ՀՀ իշխանություններն են շարունակում ապրել ժողովուրդների հոր պաշտամունքի դարաշրջանում»

Կիմա Եղիազարյան. «ՀՀ իշխանություններն են շարունակում ապրել ժողովուրդների հոր պաշտամունքի դարաշրջանում»

Քնից արթնանում ես ու մինչ այս պահը հեռուստաեթերից պարբերաբար լսում ես նույն բանը՝ «Օրվա գլխավոր լուրը. Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ»։
Եթե երկիրը անկախ է, սա չի կարող օրվա գլխավոր լուր համարվել:
Անկախ երկրի քաղաքացիները սա նույնիսկ չորրորդական կարգի լուր չեն կարող համարել:
Բայց դե, ինչեր եմ ասում...
Հայաստանը դեռեւս շարունակում է ապրել ժողովուրդների հոր պաշտամունքի դարաշրջանում....
Ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանություններն են շարունակում ապրել այդ գիտակցությամբ, քանզի իրենց վերարտադրության հարցի լուծումը մուրում են դրսի «հոբելյարներից»...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը