Լրահոս

07.10.2014 17:15


Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

Նոբելյան հանձնաժողովի «Twitter»-ի էջում առաջին հաղորդագրությունն է հայտնվել ֆիզիկայի ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակակիրների մասին։ Նրանք են Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան:

Գիտնականները մրցանակի են արժանացել էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի կապույտ LED) ստեղծելու համար։

Ավանդույթի համաձայն՝ պարգևատրման արարողությունը կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):

Այս խորագրի վերջին նյութերը