Լրահոս

07.10.2014 16:40


«AC/DC»–ի մենակատար. «Առանց Մալկոլմի՝ անտանելի դժվար էր»

«AC/DC»–ի մենակատար. «Առանց Մալկոլմի՝ անտանելի դժվար էր»

«AC/DC»-ի մենակատար Բրայան Ջոնսոնը պատմել է առանց խմբի հիմնադիրներից մեկի՝ Մալկոլմ Յանգի ձայնագրման աշխատանքների, առաջին փորձի մասին։ Ինչպես արդեն տեղակացրել էինք, Մալկոլմ Յանգը տառապում է արագ զարգացող թուլամտությամբ և բուժում է անցնում Սիդնեյի հիվանդանոցներից մեկում։

Նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներում «AC/DC»–ին ներգրավել է Սթիվեն Յանգին՝ Մալկոլմ և Անգուս Յանգն եղբայրների զարմիկին։ Այս մասին հայտնում է «theodore-dark.com»-ը։

«Իհարկե, առանց Մալկոլմի՝ անտանելի դժվար էր։ Սթիվին հրաշալի նվագեց։ Սակայն երբ դու գիտես, որ քո հին ընկերը տառապում է, դա չես կարող վանել քեզանից։ Դա իսկապես դժվար է»,–ասել է Ջոնսոնը։

Այս խորագրի վերջին նյութերը